ԱԳՆ-ն դարձավ նաև միջազգային առևտրի նախարարություն, որովհետև միայն առևտուր է արել վերջին տարիներին, առևտրի առարկան հայկական հողերն են եղել. Նարեկ Կարապետյան



Tert.am-ը գրում է.


Ես համաձայն չեմ նաև իմ գործընկերների հետ, ովքեր ասում են, որ իզուր է արտաքին հարաբերությունների նախարարության անունը փոխվել ու դարձել միջազգային առևտրի, որովհետև արտաքին հարաբերությունների նախարարությունը միջազգային առևտուր է արել վերջին տարիներին: Առևտրի առարկան հայկական հողերն են եղել։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:



«Կառավարության հարցուպատասխանի ընթացքում տնտեսական մասը քննարկելու ժամանակ ֆիքսեցինք 2 կարևոր փաստ՝ առաջինը այն է, որ մեր երկրում այս տարի գյուղատնտեսությունը ցատկաձև անկում է ապրում, 11 տոկոս անկում՝ 6 ամսվա ընթացքում, իսկ 2-րդ եռամսյակում հասել է 15 տոկոսի: 2-րդ լուրն էլ իմացանք, որ բանկերի տոկոսները բարձրանալու են, սա ևս շատ վատ ազդեցություն է մեր ժողովրդի համար:

Արտաքին գործերի հետ կապված էլ՝ ինչպես նաև երկրում տիրող արտաքին հարաբերությունների հետ կապված, ակամայից հիշեցի ԱԺ փոխնախագահի մեզ տված հարցը, թե երբ ենք բացելու նախարարություն, ուզում եմ ասել, որ այդ նախարարությունը մենք չենք կարող բացել, որովհետև դուք արդեն բացել եք այն, դա արտաքին գործերի նախարարությունն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment