Նիկոլ Փաշինյանն արդեն նույնիսկ չի փորձում թաքցնել իր ատելությունը սեփական երկրի նկատմամբ. Արման Աբովյան

Նիկոլ Փաշինյանն արդեն նույնիսկ չի փորձում թաքցնել իր ատելությունը սեփական երկրի նկատմամբ։ Նա բացահայտ ցուցադրում է այն համոզմունքը, որ «ժողովրդի» համար սեփական Հայրենիքը, նրա տարածքը, քաղաքներն ու գյուղերը ընդամենը փոխանակման առարկա են, որոնցից կարելի է հրաժարվել հանուն շինծու, սուտ, անպատիվ և վիժվածքին «խաղաղության»։

Բայց նա սխալվում է , Հայ ժողովուրդը շատ լավ գիտի թե ինչ է խաղաղությունը, իսկ ինչն է խաղաղության քողի տակ երկրի վերացնելը։

Սակայն եկեք հասկանանք , թե այդ Ի՞նչ փաշինյանական «խաղաղության» մասին է խոսքը, գրողի տանի։

Սա «խաղաղություն» չէ։ Սա իրականում էվթանազիա է։

  • Հայաստանի խորհրդարանում շարունակվում է այն, ինչը այլ կերպ, քան սեփական երկրի և սեփական ժողովրդի նվաստացում, դժվար է անվանել։

Ուշադիր լսեք, թե ինչ է ասում Փաշինյանը.

«Ես քյարքին անվանում եմ քարքի, որովհետև դա քյարքի է։ Եթե մենք այլ ճանապարհով գնանք, կտրուկ կաճի էսկալացիան և պատերազմի հավանականությունը»։

Այսինքն՝ հիմա մեզ առաջարկում են ընդունել միանգամայն անհեթեթ բանաձև.

Այսինքն, որպեսզի պատերազմ չլինի՝ պետք է նախապես համաձայնել զիջումների այն մարդկանց պահանջներին, որոնց համար Հայաստանը «Արևմտյան ադրբեջան» է։

Բայց եկեք իրերն իրենց անուններով կոչենք։

Երբ հակառակորդը տարածքային պահանջներ է ներկայացնում, իսկ իշխանությունը սեփական դիրքորոշումը պաշտպանելու փոխարեն սկսում է հարմարվել այդ պահանջներին, խնդիրը չի վերանում։ Այն միայն ընդլայնվում է։

Այսօր մեզ ասում են. «Անվանեք այնպես, ինչպես պահանջում է Ադրբեջանը, այլապես պատերազմ կլինի»։

Իսկ ի՞նչ կլինի վաղը։

«Երևանը Երևան մի՛ անվանեք, այլապես պատերազմ կլինի»։

«Սևանը Սևան մի՛ անվանեք, այլապես պատերազմ կլինի»։

«Էլի ինչ-որ բանից հրաժարվեք, այլապես պատերազմ կլինի»։

Եվ ամեն անգամ մեզ բացատրելու են, որ հերթական զիջումը, իբր, խաղաղության գինն է։

Բայց այն «խաղաղությունը», որը կառուցվում է բացառապես պատերազմի վախի և սեփական դիրքերի մշտական հանձնման վրա, այլևս խաղաղություն չէ։ Դա նոր պահանջների անվերջանալի շղթա է։

Այստեղ ամենավտանգավորը նույնիսկ Փաշինյանի հերթական հայտարարությունը չէ։

Ամենավտանգավորն այն է, եթե հասարակությունն աստիճանաբար սովորի այն մտքին, որ Հայրենիքից կարելի է մաս առ մաս հրաժարվել, միայն թե ամեն անգամ մեզ խոստանան, որ «պատերազմ չի լինի»։

Որովհետև այդ դեպքում հարցն արդեն Կյարքիի մասին չէ։

  • Հարցն այն է, որտե՞ղ է ավարտվում զիջումների սահմանը, և որտե՞ղ է սկսվում հենց պետականության սահմանը։

Հենց այդ պատճառով տեղի ունեցողը չի կարելի ընկալել որպես հերթական վեճ բնակավայրի անվան շուրջ։

Սա սեփական տարածքի, սեփական պատմության և սեփական պետության նկատմամբ վերաբերմունքի հարց է։

Եվ ամենազարմանալին այն է, թե որքան հանգիստ է հասարակության մի մասը հետևում նրան, թե ինչպես է նման տրամաբանությունն աստիճանաբար դառնում նորմ։

  • Այսօր՝ քյարքի։ Իսկ վաղը՞։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment