ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ Կարապետյան

17 Սեպտեմբերի 2026, 10:55

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի մի մասը արտաքին գործերի հետ կապված էր և ընդհանրապես երկրում տիրող արտաքին հարաբերությունների և ընդհանուր պրոցեսների։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Ակամայից հիշեցի Ազգային ժողովի փոխնախագահի մի անգամ մեզ տված հարցը, թե ե՞րբ ենք բացելու նախարարություն, էն նախարարությունը, որ ինքն է ուզում։ Ես ուզում եմ ասել, որ էդ նախարարությունը մենք չենք կարա բացենք, որտեղ դուք արդեն բացել եք էդ նախարարությունը։ Էդ նախարարությունը Արտաքին գործերի նախարարությունն է։

Ժողովուրդ, դուք լսե՞լ եք՝ ոնց եք ներկայացնում Հայաստանի արտաքին գործերը։ Էկեք իրար հետ նայենք՝ ո՞նց է արտաքին գործերը՝ ըստ ՔՊ-ի։ Ուրեմն, Հայաստանը ուզում է Եվրոպային, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ է։ Ասում է՝ ո՞ւր ես գնում, մենք ԵԱՏՄ-ին ասում ենք՝ «мы просто друзья», ոչինչ մեր մեջ խորքային դեռ չկա, բայց ԵԱՏՄ-ն ասում է՝ հիմա որոշի, իմ հետ ե՞ս, թե Եվրոպական միության, էդ պահին մենք ստրատեգիական որոշում ենք անում գնանք Չինաստան»,- ասել է նա։

Ըստ նրա՝ ՔՊ-ն շատ ազնիվ է գտնվել, երբ Արտաքին գործերի նախարարությանն ավելացրել է նաև «միջազգային առևտրի» տերմինը։

«ԱԳՆ-ն վերջին տարիներին արել է միայն մեկ բան՝ միջազգային առևտուր, բայց ապրանքը եղել է հայկական հողերը»,- ընդգծել է Կարապետյանը։

Leave a Comment