Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաները մեծ ջանքեր են գործադրում վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը, որը բարձրացնում է դիզելային վառելիքի գները։ Թրամփը խոստացել է, որ շուտով կհասնեն կարգավորման։

«Մենք շատ ենք աշխատում Ռուսաստանի և Ուկրաինայի համար, որպեսզի հասնենք կարգավորման։ Գիտեք, ես ավարտել եմ ութ պատերազմ։ Եվ ամենադժվարը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն է, քանի որ առաջնորդները ատում են միմյանց», – ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինայում կայացած հանրահավաքի ժամանակ։

Ըստ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը բարձրացնում է դիզելային վառելիքի գները ԱՄՆ-ում։

«Բայց այն շուտով կավարտվի», – ասել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment