Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել

Ուկրաինան անօդաչուներով գիշերը հարձակվել է Ռուսաստանի Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա, ինչի հետևանքով գործարանը վնասվել է, հրդեհ է բռնկվել, հայտնել է նահանգապետ Միխայիլ Եվրաևը:

«Նավթավերամշակման գործարանին վնաս է հասցվել։ Հրշեջները արագ աշխատում են հրդեհը մարելու համար։ Ընկած բեկորները նաև կոտրել են մի քանի բնակելի շենքերի ապակիները և վնասել մեքենաները», – գրել է նա՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Նրա խոսքով՝ Յարոսլավլի մարզում անօդաչուների հարձակման անմիջական սպառնալիք ներկայումս չկա։ Ավելի ուշ նա հայտնել է, որ հրդեհն ամբողջությամբ մարվել է:

Ռուսական զինուժը գիշերը Յարոսլավլի մարզում, ընդհանուր առմամբ, ուկրաինական 65 անօդաչու են խոցել, հավելել է նա:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment