Պետությունից խոշոր չափերով գումար հափշտակելու փորձ է բացահայտվել

Iravaban.net-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ պետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել։

Քննչական կոմիտեում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Ըստ քննության՝ պատմությունը սկսվել է դեռևս 1999 թվականին, Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով 100% պետական մասնակցությամբ Արմենիկում և Ապա-Պրագա չեխական ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով ստեղծվել է Արմենիկում պլյուս ընկերությունը։

Այդ կազմակերպությունը պետք է զբաղվեր ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի բուժման համար նախատեսված Արմենիկում դեղամիջոցի արտադրության և հիվանդանոցային կլինիկական փորձարկումներով։ 1999 թվականի մարտի 10-ին Արմենիկում պլյուս ընկերության և ՄԻԿԱ Լիմիթիդ ընկերության միջև կնքվում է 4 միլիոն ԱՄՆ դոլար գումարի փոխառության պայմանագիր, համաձայն որի ՄԻԿԱ Լիմիթիդ ընկերությունը, որը պատկանել է Միխայիլ Բաղդասարովին, պետք է Արմենիկում պլյուս ընկերությանը փոխառության կարգով անտոկոս տրամադրեր 4 միլիոն ամերիկյան դոլար գումար, որը պայմանագրով այդքան գումար չի տրամադրել։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Միկա Բաղդասարովը, ըստ քննության, իրեն պատկանող Միկա Լիմիթեդ ընկերությունից իրականում 4 միլիոն դոլար փոխառություն չի տրամադրել Արմենիկում պլյուս ընկերությանը, նա 1999-ի ապրիլից մինչև նոյեմբեր բիզնես նպատակով և բիզնես ռիսկով որոշակի չափով գումարներ է փոխանցել Արմենիկում Արմենիկում ընկերությանը։

Քննիչի խոսքով, այդ գումարի հետագա վերադարձի հնարավորություն ապահովելու և դրանց իրավական ձևակերպում տալու նպատակով նույն տարվա դեկտեմբերին Արմենիկում պլյուսի և Արմենիկումի տնօրեններ Լևոն Գևորգյանը և Աշոտ Մեքոնյանը կազմել են փոխառության կեղծ պայմանագիր, համաձայն որի իբրև թե Արմենիկում պլյուս ընկերությունը Արմենիկում ընկերությանը տրամադրում է մեկ միլիարդ 591 միլիոն դրամ գումար։ Սակայն իրականում այդ գումարները Արմենիկում պլյուս ընկերությունը չի փոխանցում Արմենիկում ընկերությանը, և դա նպատակ էր հետապնդում Միխել Բաղդասարով անձի կողմից բիզնես նպատակով և բիզնես ռիսկով, գումարների հետագայում վերադարձն ապահովելու և ապահովագրելու և իրավական ձևակերպումներ տալու նպատակ։

Ըստ քննության՝ պետական սեփականություն հանդիսացող Արմենիկում ընկերությունը իրականում այդ գումարը չի ստացել, սակայն տարիներ շարունակ ընկերությունների տնօրենները և հաշվապահները կազմել և ստորագրել են փոխադարձ հաշվարկների ստուգման ակտեր, որոնցում Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ շուրջ երեք անգամ կնքվել է սույն փոխառության պայմանագիրը երկարաձգելու մասին պայմանագրեր։ Այսինքն, ի փոփոխումն 1999 թվականի դեկտեմբերի մեկին կնքված պայմանագրի երկու կետ երկու կետի, որով սահմանվում է պայմանագրի ժամկետը արդյունքում 2005 թվականին 2010 թվականին պայմանագրի ժամկետը երկարաձգվել է ևս հինգ տարի ժամկետով, իսկ քրեական վարույթով արդեն իսկ պարզված և հիմնավորված 2015 թվականին կեղծված պայմանագրով այդ պարտավորությունը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով։

Ըստ նախաքննության, Արմենիկում ընկերության տնօրեն Աշոտ Մեքոնյանը նպատակ է ունեցել քաղաքացիական հայցի միջոցով ստանալ մեկ ու կես միլիարդ դրամ գումարը։

Քննչական կոմիտեի տվյալներով Արմենիկում պլյուսի նախկին տնօրեն Լևոն Գևորգյանի մահից հետո նա առանց բաժնետերերի ժողով հրավիրելու 2000 21 թվականի մայիսի 24-ով թվագրված կեղծ արձանագրություն է կազմել և դրա միջոցով ստանձնել Արմենիկում պլյուսի գլխավոր տնօրենի պաշտոնը, միաժամանակ ղեկավարելով նաև Արմենիկում ընկերությունը:

2021 թվականի մայիսի 24-ից կեղծ փաստաթղթի հիման վրա Արմենիկում պլյուս ընկերության տնօրեն դարձած Աշոտ Մելքոնյանը առանձնապես խոշոր չափերի շուրջ մեկ միլիարդ 500 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ հափշտակելու դիտավորությամբ քաղաքացիական դատարանը մուտք է անում հայ հայցադիմում, համաձայն որի 100% պետական բաժնեմասնակցություն ունեցող Արմենիկում ընկերությունից պահանջում է 1 մլրդ 500 մլն Հայաստանի Հանրապետության դրամ։

Հայցադիմումը քաղաքացիական դատարանի կողմից ընդունվում է վարույթ։ Քննիչի խոսքով հայցին կից Մեքոնյանը դատարան է ներկայացրել կեղծ փաստաթղթեր և փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտեր։ Քաղաքացիական հայցը դեռ քննվում է դատարանում։ Այս գործով Աշոտ Մեքոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով ուրախության փորձի, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու փորձի, դատարան կեղծ ապացույց ներկայացնելու և կեղծ փաստաթուղթ պատրաստելու կամ օգտագործելու հոդվածներով, քննչական կոմիտեն ընդգծում է Արմենիկումը 100% պետական մասնակցությամբ ընկերություն է, այսինքն դատարան ներկայացված պահանջի դեպքում խոսքը պետական ընկերությունից շուրջ մեկ ու կես միլիարդ դրամ բռնագանձելու մասին է, քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված բազմածավալ քննչական և վարույթային ապացուցողական գործողությունների արդյունքում գլխավոր որ հաշվապահների պաշտոններն զբաղեցրած անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ վաղեմություն անցնելու հիմքով դատախազի կողմից, իսկ Լևոն Գևորգյան նկատմամբ մահվան հիմքով կայացվել է հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ։

Աշոտ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Leave a Comment