Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով սեպտեմբերի 17- ը

Արարատյան դաշտում եւ Երեւանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։

Այսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ 
Քամին`արեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի 32- 34, երեկոյան՝ 25- 27, գիշերը՝17- 19 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ սեպտեմբերի 17- ն արձանագրվել է 1998 թվականին՝ 34.0°C, ամենազովը՝ 1956 թվականին՝ 6.9°C։

Leave a Comment