Դեմոկրատներն ԱՄՆ-ը հասցրել էին «մութ դարաշրջանի». Թրամփ

Դեմոկրատներն ԱՄՆ-ը հասցրել էին «մութ դարաշրջանի». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցությանը՝ պնդելով, որ դեմոկրատներն ԱՄՆ-ը հասցրել էին «մութ դարաշրջանի», իսկ իր վարչակազմը այն վերածել է «ոսկե դարաշրջանի»։

Նա նաև հայտարարել է, որ Դեմոկրատների իշխանության վերադառնալու դեպքում ԱՄՆ-ը կբախվի «զանգվածային դեպրեսիայի»՝ օգտագործելով տնտեսական ճգնաժամի համար «դեպրեսիա» բառը։

Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ եթե հանրապետականները հաղթեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում, ինքը կստեղծի այսպես կոչված «Trump dividend» ծրագիրը, որի շրջանակում, նրա խոսքով, ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի կստանա $5,000։

Թրամփը նաև իրեն բնութագրել է որպես «բարձր IQ ունեցող մարդ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment