ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան ժամը՝ 10:00-ին (10 p.m.), Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին հայտնել է Կանադայում ՀՀ դեսպանությունը։

«Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու այս խորհրդանշական միջոցառմանը։

Նույն օրը Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը , իսկ Օտտավայի քաղաքային նշանը (Ottawa Sign) կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment