Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել շախմատի համաշխարհային օլիմպիադան

Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

«Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին:

Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով»,-նշված է հաղսորդագրության մեջ:

Leave a Comment