Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարության արտաքին քաղաքականության ենթաքարտուղար Խուան Մանուել Նավառոյին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը` նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն ուղղված քայլերը։