Անկախության 35-ամյակի միջոցառումների պատճառով Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։  Iravaban.net–ը այս մասին տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի։ Տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվի։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ հատվածներից.

Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկից,

Սախարովի հրապարակից,

Պապ թագավորի փողոց և Մաշտոցի պողոտա խաչմերուկից,

Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց խաչմերուկից,

Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկից։

Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով վարորդներին հորդորում ենք նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին։

Leave a Comment