Գուտերեշը նշել է ՄԱԿ-ում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների պայմանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև ՄԱԿ-ի հարթակում բանակցությունների կազմակերպումը հնարավոր է միայն երկու կողմերի ներկայացուցիչների ցանկության դեպքում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մենք կարող ենք կազմակերպել միայն այն, ինչ մարդիկ ցանկանում են»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի ղեկավարը դիտարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։

Գուտերեշը նշել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորումն «անհնար է առանց երկխոսության»։

Բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական քննարկումները՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում կանցկացվեն սեպտեմբերի 22-26-ը և սեպտեմբերի 28-ին։

Leave a Comment