ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պատրաստ է Գլխավոր ասամբլեայի ընթացքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, եթե դա հնարավոր լինի։
Այս մասին Գուտերեշը հայտնել է՝ պատասխանելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին։
«Ես ուրախ կլինեի դա անել, եթե դա հնարավոր լինի, և կարծում եմ՝ բացարձակապես անհրաժեշտ է հասնել Ուկրաինայում հրադադարի և պայմաններ ստեղծել արդար խաղաղության անցնելու համար»,- ասել է Գուտերեշը։