Գուտերեշը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացումն անվանել է գերակա խնդիր

Մերձավոր Արևելքում դեէսկալացիան պետք է լինի գլխավոր առաջնահերթությունը, իսկ բոլոր կողմերը պետք է դադարեցնեն քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնող գործողությունները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մերձավոր Արևելքի համար այս վճռորոշ պահին դեէսկալացիան պետք է լինի առաջին, երկրորդ և երրորդ առաջնահերթությունը։ Բոլոր կողմերը պետք է դադարեցնեն քաղաքացիական անձանց վնաս հասցնող ցանկացած գործողություն և ապահովեն մարդասիրական գործողությունների անվտանգ ու անխոչընդոտ իրականացումը»,- ասել է Գուտերեշը։

Նա նաև կոչ է արել ամբողջությամբ վերականգնել և հարգել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով նավարկության իրավունքներն ու ազատությունները՝ միջազգային իրավունքի համաձայն։

«Առաջ գնալու միակ ճանապարհը դեէսկալացիան, դիվանագիտությունն ու երկխոսությունն են»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Leave a Comment