Նրա ստեղծած երգերն ու պարեղանակները վաղուց դարձել են մեր երաժշտական հիշողության մի մասը։ Կոմպոզիտոր, քանոնահար, ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի երաժշտությունը հնչել է բեմերից, կինոէկրաններից ու ռադիոյի եթերից՝ սերնդեսերունդ փոխանցելով հայկական երաժշտության անկրկնելի շունչը։
Ֆիլմերի համար գրված նրա երաժշտությունը մինչ օրս հիշում ու երգում ենք, իսկ Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում պահվող ձայնագրությունները շարունակում են կենդանի պահել մեծ արվեստագետի ձայնն ու երաժշտական ժառանգությունը։
Այս տարի լրանում է Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը, և «Կենդանի ձայնադարան»-ի այս թողարկումը նվիրված է անվանի կոմպոզիտորի հոբելյանին։
Երաժշտական այս հանդիպմանը մեզ հետ է ՀՌ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մաթևոսյան, դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան։