Շվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել

Շվեյցարիայի Վալե կանտոնի Ֆլուխալփ քաղաքի շրջանում թեթև շարժիչային Cirrus SR22T ինքնաթիռ է կործանվել՝ բախվելով լեռան լանջին։ Ինքնաթիռում գտնվող երեք անձինք զոհվել են, հայտնել է տեղի ոստիկանության բաժանմունքը։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ թեթև շարժիչային ինքնաթիռը թռիչք է կատարել Լուգանոյից։ «Քիչ անց, դեռևս չպարզված պատճառներով, ինքնաթիռը Լոյկերաբադի մոտ՝ Ֆլուխալփի շրջանում, բախվել է լեռան հյուսիսային լանջին։ Հետագայում այդ տարածքում ծխի հետքեր են հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ այժմ պարզվում են զոհերի ինքնությունը, ինչպես նաև հետաքննություն է իրականացվում ավիավթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Leave a Comment