Հայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակով

Հայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակով


Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկեցին 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան:


 


Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ:


 


Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:


 


Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին:


 


Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:


 


Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment