Չորս մարդ, նախնական տվյալներով, զոհվել է, ևս մեկը՝ տուժել Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհով ուղեկցված ավտովթարի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։06-ին։
