Լիոնել Մեսսին ստորագրել է իսպանական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Էլդենսե» ֆուտբոլային ակումբի 100 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Այդ մասին հայտնում է Marca-ն։
Գործարքը հաջորդում է նախորդ շաբաթ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը։ Սակայն ակումբի սեփականության փոփոխությունը դեռ պետք է հաստատվի Իսպանիայի Ազգային սպորտային խորհրդի կողմից, որից հետո գործարքը պաշտոնապես կհայտարարվի։
Եթե գործարքն ավարտին հասցվի, Մեսսին կդառնա«Էլդենսե»-ի ամբողջական սեփականատերը։
