Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին Ղրղզստանի տնտեսությունը բում է ապրում. NYT

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին Ղրղզստանի տնտեսությունը բում է ապրում. NYT

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին Ղրղզստանի տնտեսությունը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել։ The New York Times-ի տվյալներով՝ երկրի տնտեսությունն անցած տարի աճել է 11 տոկոսով, իսկ Եվրամիությունից Ղրղզստան արտահանման ծավալը 2025 թվականին հասել է 2,5 միլիարդ դոլարի։

Հրատարակության համաձայն՝ աճի կարևոր գործոններից մեկը դարձել է արևմտյան և չինական ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան։ Ասիական զարգացման բանկի գնահատմամբ՝ վերաարտահանումը վերջին չորս տարում ապահովել է Ղրղզստանի տնտեսական աճի մինչև 40 տոկոսը։

2025 թվականին ԵՄ-ից Ղրղզստան ապրանքների արտահանումը մոտ ութ անգամ գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը։ Արտահանվող ապրանքների շուրջ 45 տոկոսը կազմել են ավտոմեքենաները, կենցաղային տեխնիկան և տրանսպորտային սարքավորումները։

NYT-ը նաև նշում է, որ 2024 թվականին ԵՄ-ից Ղրղզստան լվացքի մեքենաների ներմուծումը գրեթե 15 անգամ գերազանցել է 2021 թվականի մակարդակը։ ԱՄՆ իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ ռուսական զինված ուժերը ռազմական տեխնիկայի վերանորոգման համար օգտագործել են կենցաղային տեխնիկայից ստացված միկրոչիպեր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment