
Ռուսաստանը չի կարող դեմ լինել Հայաստանի ժողովրդի՝ եվրոինտեգրման օգտին կատարած ընտրությանը, եթե այն իսկապես կատարվել է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Եվրոմիությունն է Հայաստանի ապագան, նախագահ (ՌԴ նախագահ Վլադիմիր — խմբ.) Պուտինը բազմիցս ասել է՝ եթե դա ժողովրդի ընտրությունն է, ինչպե՞ս կարող ենք դեմ լինել։ Բայց եկեք հասկանանք՝ ընտրություն կա՞ արդյոք, թե՞ չկա Եվրոմիության հետ կապված»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում։