Նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք․ Նիկոլ Փաշինյան

Նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք․ Նիկոլ Փաշինյան

«Որպեսզի բոլորն օրենքի առաջ ձեր նշած դիտանկյունից և մահակ-չմահակ դիտանկյունից հավասար լինեն, պետք է բոլորը հավասար չափով թալանած լինեն։ Ես չեմ կարծում, թե ձեր և հարևան խմբակցության հետ հնարավոր է այդ հարցում մրցակցել ու հավասարվել, և ընդհանրապես, հնարավոր է այդպիսի իրավիճակի կրկնություն ՀՀ-ում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այն իրադրությունները՝ սկսած «աղիողորմ մռնչյուններից», որ հնչում են, դաս են բոլոր նրանց համար, որ ժողովրդից ու պետությունից թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու՝ ով ուզում է լինի, որտեղից ուզում է լինի։

Նրա խոսքով՝ օրենքում պետք է փոփոխություն լինի, այդ 25-75 հնարավորությունը վերացվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով բռնագանձվի․ «Ասել եմ՝ նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք»,- շեշտել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment