Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին բաշխվելիք գործերի համար առանձին տոկոսաչափ կկիրառվի

Բարձրագույն դատական խորհուրդը նոր որոշում է ընդունել՝ դատավորին բաշխվելիք գործերի համար առանձին տոկոսաչափ սահմանելու մասին։ Iravaban.net-ը ուսումնասիրել է համապատասխան որոշումը։

Քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 75%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նախատեսված 25%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից 2027 թվականի փետրվարի 5-ը ներառյալ:

Leave a Comment