Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։ Այս մասին հաղորդում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։

«Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են փոխգործակցության բարձր մակարդակը և դրա զարգացման ներկայիս ընթացքը՝ ընդգծելով հետագա խորացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment