
Բոլիվիան ու Պարագվայը ավարտել են երկու երկրների միջև սահմանի սահմանագծումը։ Գործընթացը սկսվել էր 1938 թվականին՝ 1932-1935 թվականների Չակոյի պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում, հայտնում է EFE-ն՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։
«Բոլիվիայի Լա Պաս քաղաքում ընդունված որոշումը 88-ամյա պատմական գործընթացի գագաթնակետն է։ Դրա շնորհիվ կհաստատվի և կգրանցվի Պարագվայ-Բոլիվիա սահմանի ամբողջական երկարությունը, ինչը պատմական քայլ կլինի երկու երկրների հարաբերություններում»,- լրատվամիջոցը մեջբերում է իր զրուցակիցների խոսքերը։
Բոլիվիայի և Պարագվայի միջև սահմանը 742 կմ երկարություն ունի, որից 38 կմ-ն անցնում է գետերով։