Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հակամարտության սկզբից ի վեր վառելիքի ներմուծման ծախսերը կազմել են լրացուցիչ 90 միլիարդ եվրո։
«Հորմուզի նեղուցում հակամարտության սկզբից ի վեր բրածո վառելիքի ներմուծումը մեզ արժեցել է լրացուցիչ 90 միլիարդ եվրո, սակայն մենք չենք ստացել էներգիայի նույնիսկ մի մոլեկուլ», – ասել է ֆոն դեր Լեյենը։
Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվորեն զարգացնի իր սեփական մաքուր էներգիայի աղբյուրները, ներառյալ վերականգնվող և միջուկային էներգիան։