ՌԴ-ն արգելափակել է մուտքը 200 հազար օտարերկրացու համար․ Վոլոդին

Ռուսաստանի Պետդումայի ընդունած միգրացիոն քաղաքականության կատարելագործման մասին օրենքները թույլ են տվել արգելել 200 հազար օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՌԴ, որոնք խախտել են Ռուսաստանի օրենսդրությունը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում օրենսդրությունը խախտելու համար Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ։ 200 հազար օտարերկրյա քաղաքացու համար արգելվել է մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք։ Մոտ 800 հազարը ներառվել է համապատասխան անձանց ռեգեստրում։

Վոլոդինը հիշեցրել է, որ 2024 թվականից Պետդուման միգրացիոն ոլորտում ընդունել է 32 դաշնային օրենք, որոնցից 21-ը՝ պատգամավորների նախաձեռնությամբ։

«Ներդրված նորմերն ու մեխանիզմներն ընդլայնել են իրավապահ մարմինների հնարավորությունները՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ», — գրել է Վոլոդինը։

Leave a Comment