
«ՏԻՄ ու տարածքային կառավարման ոլորտում ստանդարտները գնում են ֆեոդալական ժամանակներ: Արարատի մարզպետին փոխարինում է նրա որդին՝ Երասխի դուքսը. ֆեոդալիզմ»,- ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
Շարունակվում է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը: Ընթանում է ելույթների փուլը: