«2 օրը մեկ խոսում ենք». Գանձասարի այցից հետո Ալեն Սիմոնյանը զրուցել է Հիքմեթ Հաջիևի հետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Հայաստանում դժգոհության ալիք բարձրացրած Գանձասարի դեպքերից հետո զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Արդյոք ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդունե՞լ է, որ սխալ էր, երբ օտարերկրյա դիվանագետներին ասում էր, թե Գանձասարն ու Դադիվանքը աղվանական եկեղեցիներ են: Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե «մենք չենք խոսում՝ ով է սխալ, ով՝ ճիշտ»:

«Կա իրենց տեսակետը, կա մեր տեսակետը: Իմ աշխատանքի իմաստը այն է, որ այդ տեսակետները չբերել, բախեցնել մեկը մյուսին», – լրագրողներին փոխանցեց խորհրդարան այցելած Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ չբացահայտելով Հաջիևի հետ զրույցի մանրամասները:

Սիմոնյանը միայն ասաց՝ ինքն ու Հաջիևը գրեթե երկու օրը մեկ խոսում են:

Leave a Comment