Հայաստանում կա մի ական, դա «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ Իշխան Սաղաթելյան 

16 Սեպտեմբերի, 2026

«Մենք գտնում ենք, որ, այո՛, Արցախի պետական մարմինները պետք է պահպանվեն և պաշտպանվեն, իրենք ունեն առաքելություն։

Այս ամբողջ ժամանակահատվածում մենք մեր հնարավորություններով, նաև Հայ դատի գրասենյակներով տարբեր և բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ ենք կազմակերպել եվրոպական մի շարք երկրներում՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը քննարկելու, մեջտեղ բերելու, հետապնդելու ուղղությամբ։

Այո՛, մենք գտնում ենք, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է պահվեն։ Բայց մենք նաև ակնկալիք ունենք, որ Արցախի խորհրդարանի պատգամավորներն իրենց մեջ ուժ կգտնեն, տեղի չեն տա այս իշխանության սպառնալիքներին և կգնան ու Արցախի խորհրդարանի նախագահ կընտրեն։

Մենք նաև ակնկալիք ունենք, որ Արցախի խորհրդարանի խորհրդարանական ուժերը և պատգամավորները կգտնվեն իրենց առաքելության մեջ։ Ու թող վստահ լինեն, որ, առնվազն մենք, ամբողջությամբ կանգնելու ենք իրենց թիկունքին»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment