Պետք է արմատախիլ անել «ՔՊ»-ն, որովհետև այն դժբախտություն ու մահ բերած ուժ է. Իշխան Սաղաթելյան

«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է արմատախիլ արվի Հայաստանում, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով իշխող խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանի այն հայտարարությանը, որ ՀՅԴ-ն «անհրաժեշտ է արմատախիլ անել»՝ բանախոսը նշեց՝ իշխանությունները վաղուց են դա ցանկանում։

Նա միաժամանակ հորդորեց հարցին նայել ավելի լայն համատեքստում․ըստ այդմ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկը դարձած իշխանությունները հետևողական պայքար են սկսել ազգային ու ազգային-գաղափարական ամեն ինչի նկատմամբ։

«Սա պայքար չէ ՀՅԴ-ի դեմ. սա պայքար է հայկականության, համահայկականության դեմ, ազգային նկարագրի դեմ է, և այն, ինչ անում է ՔՊ-ն, դենացիոնալիզացիայի ծրագիր է։ Նրանք փորձում են Ալիևի և Էրդողանի պահանջով ունենալ նոր սահմանադրություն՝ կարված Ալիևի հագով, որպեսզի ստանան ինքնությունից զրկված Հայաստան, որտեղ ՀԱԵ-ն չունի իր հատուկ դերն ու նշանակություն, իսկ հայ ժողովրդի իրավունքները երկրորդ պլանում են։ Հետևաբար  ՀՅԴ-ն գլխավոր, բայց ոչ միակ թիրախն է»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը դեռևս 2019 թվականին էր «թաղում» ՀՅԴ-ին։

«Կտեսնենք՝ ում վրա կդրվի տապանաքարը։ Արմատախիլ է պետք անել «ՔՊ»-ն՝ ամբողջությամբ, որովհետև այն դժբախտություն ու մահ բերած ուժ է հայ ժողովրդին։ Հենց ՔՊ-ի օրոք են տուժել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- շեշտեց Սաղաթելյանը։

Leave a Comment