Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը 4 տոմս: Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 12000-16000 դրամ է, Արևելյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-8000 դրամ, իսկ Հարավային ու Հյուսիսային տրիբունաների տոմսերը՝ 1000-5000 դրամ:

Հայաստան – Չեռնոգորիա խաղը կկայանա սեպտեմբերի 28-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հայաստանի հավաքականն ընդունելու է Լատվիայի հավաքականին:

Leave a Comment