Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները հակասում են համընդհանուր շահերին. Վան Ի

Իրանի և Միացյալ Նահանգների միջև շարունակվող ռազմական գործողությունները հակասում են համընդհանուր շահերին, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների շարունակությունը չի համապատասխանում ո՛չ ներգրավված կողմերի, ո՛չ էլ միջազգային հանրության ընդհանուր շահերին։ Մենք կոչ ենք անում Իրանին և Միացյալ Նահանգներին ցուցաբերել ողջամտություն և զսպվածություն, հնարավորինս շուտ վերադառնալ Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացմանը, վերականգնել բանակցային մեխանիզմը՝ հիմնվելով մինչ օրս ձեռք բերված կոնսենսուսի վրա, և անցկացնել իմաստալից խորհրդակցություններ երկու կողմերին էլ հուզող հարցերի շուրջ», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերել է Վան Իի խոսքերը սեպտեմբերի 16-ին Պեկինում իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո։

Leave a Comment