Եվրոպական Միության կախվածությունը Չինաստանից եկող կարևորագույն հումքից հասնում է 80%-ի, իսկ որոշ հազվագյուտ հողային տարրերի համար՝ 90%-ի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք դեռևս չափազանց շատ վտանգավոր կախվածություններ ունենք։ Շատ կարևոր հումքի համար մենք Չինաստանից կախված ենք ավելի քան 80%-ով, իսկ որոշ հազվագյուտ հողային տարրերի համար՝ 90%-ով», – ասել է նա Եվրախորհրդարանում ԵՄ վիճակի վերաբերյալ իր ելույթում։