Եվրոպա լիգայի լիգայի փուլի առաջին տուրի՝ «Արարատ-Արմենիա» — Պրահայի «Սպարտա» հանդիպումից առաջ կայացել է մամուլի ասուլիս։
Լրագրողների հարցերին պատասխանել է հայկական ակումբի ավագ Արմեն Համբարձումյանը։ Ֆուտբոլիստը խոսել է վնասվածքից հետո իր ֆիզիկական վիճակի, տնային հանդիպումներում թիմի ուժեղ խաղի և եվրագավաթի լիգային փուլ դուրս գալուց հետո ունեցած հույզերի, նաև «Սպարտայից» ռևանշ վերցնելու տրամադրվածության մասին։
«Մեր թիմը մտածում է միայն հաղթանակի մասին։ Նախորդ մրցաշրջանում մենք պարտվեցինք նրանց, դա շատ լավ թիմ է։ Բայց մենք լավ ենք պատրաստվել՝ ռևանշ վերցնելու համար»,-ասել է Արմեն Համբարձումյանը։