Չինաստանը պատրաստ է ընդլայնել գործնական միջազգային համագործակցությունը անձնակազմի պատրաստման և վարժանքների ոլորտում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը Սիանշանի անվտանգության ֆորումի բացման արարողության ժամանակ։
«Չինաստանի զինված ուժերը արագացնում են իրենց արդիականացման գործընթացը և պատրաստ են կիսվել իրենց փորձով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, իրենց հնարավորությունների սահմաններում օգնություն ցուցաբերել այն երկրներին, որոնք կարիք ունեն զարգացնելու իրենց զինված ուժերը, և ընդլայնել գործնական համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համատեղ վարժանքները, անձնակազմի զարգացումը», – ասել է նա։