Ովքե՞ր են «Արարատ-Արմենիա»- «Սպարտա» խաղի մրցավարները․ ԵԼ

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ու չեխական «Սպարտա Պրահայի» միջև Եվրոպա լիգայի հիմնական փուլի առաջին տուրի հանդիպումը կսպասարկի Շվեդիան ներկայացնող մրցավարական անձնակազմը:

Գլխավոր մրցավար է նշանակվել ազգությամբ իրաքցի Մոհամեդ Ալ Հակիմը: Եզրերում Ալ Հակիմին կօգնեն Մեհմետ Կալումը և Ֆրեդրիկ Կլիվերը: Չորրորդ պաշտոնյան Յոակիմ Սարսն է: «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպումը կկայանա այսօր «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 20:45-ին:

Leave a Comment