Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդուն


Ռուսաստանի Ալթայի երկրամասում իրավապահները ձերբակալել են 28-ամյա տղամարդու, որին կասկածում են երկուամյա որդուն սպանելու փորձի մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Ռուբցովսկ քաղաքում։ Քննչական մարմնի տվյալներով՝ տղամարդը, դժգոհ լինելով երեխայի լացից, ուժգին նետել է նրան հատակին, ապա մի քանի անգամ ոտքերով հարվածել գլխին։

Ծանր վնասվածքներով երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա կոմայի մեջ է ընկել։

Դեպքի առթիվ տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության փորձի հատկանիշներով։ Այժմ քննարկվում է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը։

Ինչպես տեղեկանում է Past.am-ը, դեպքի հանգամանքները շարունակում են քննվել։

Leave a Comment