
Քիմ Քարդաշյանը 2016 թվականին Փարիզում տեղի ունեցած զինված կողոպուտի գործով ստացել է մեկ եվրոյի չափով խորհրդանշական փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով գործով մեկ այլ հայցվորի փաստաբանին։
Փաստաբանի խոսքով՝ հենց այդքան գումար էր Քարդաշյանը պահանջել որպես փոխհատուցում։ Լրատվամիջոցը նշում է, որ հյուրանոցի ընդունարանի աշխատակցին դատարանը տվել է մոտ 110 հազար եվրոյի փոխհատուցում։
Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը զինված անձիք ներխուժել էին փարիզյան Hôtel de Pourtalès հյուրանոցի այն համարը, որտեղ հանգրվանել էր Քիմ Քարդաշյանը։ Հանցագործները կապել էին նրան, ապա գողացել մոտ 9 միլիոն եվրո արժողությամբ զարդեր։ 2025 թվականի մայիսին Փարիզի երդվյալ ատենակալների դատարանը կողոպուտի գործով 10 անձի նկատմամբ դատավճիռներ էր կայացրել։ Գործով գլխավոր մեղադրյալ Աոմար Այթ Քեդաշը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, որից 5 տարին՝ պայմանական։ Երկու մեղադրյալ արդարացվել էին։