Իրանը ամերիկյան MQ-9 է խոցել

Իրանը  ամերիկյան MQ-9 է խոցել

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել։

«Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 02:29-ին, ԱՄՆ-ին պատկանող 52-րդ MQ-9 անօդաչու թռչող սարքը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի նորագույն և առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգի կրակով, երկրի միասնական հակաօդային պաշտպանության ցանցի վերահսկողության ներքո, Քեշմ կղզու երկնքում որսացվել և ոչնչացվել է»,- ասված է ԻՀՊԿ հաղորդագրության մեջ։

Նշենք,որ  MQ-9 Reaper-ն ամերիկյան հեռակառավարվող ռազմական անօդաչու ինքնաթիռ է, որը արտադրում է General Atomics Aeronautical Systems ընկերությունը։ Այն սովորական փոքր «դրոն» չէ․ բավական մեծ ինքնաթիռ է և նախատեսված է երկար ժամանակ օդում մնալու, հետախուզության և հարվածային գործողությունների համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment