«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան

«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է, որը պիտի ողջ աշխարհի ուշադրությունը գրավեր, բայց, ինչպես միշտ, հետաքրքրում է միայն շատ նեղ շրջանակներին: Մինչդեռ դրա հանգուցալուծումն աշխարհաքաղաքական լրջագույն տեղաշարժերի մասին է վկայելու:
1600-ականներից սկսած՝ ՄԹ վերնախավը հետզհետե սահմանափակել է կաթոլիկների իրավունքները: Ցանկացած պետական պաշտոնյա պարտավոր էր երդում տալ, որտեղ նա պարտավոր էր դատապարտել կաթոլիկներին և վերահաստատել, որ ինքը կաթոլիկ չէ, չի եղել ու չի լինի: Հետագայում կաթոլիկներին արգելվեց դպրոցներ բացել, հող ունենալ ու ժառանգել, քվեարկել ընտրություններում, զբաղվել իրավաբանությամբ:
Այս արգելքները գործում էին մինչև 1829 թվականը, երբ դրանց մեծ մասը հանվեց: Սակայն մեկ արգելք ուժի մեջ էր մինչ օրս: Ներկա պահին նույնիսկ եթե կաթոլիկը դառնա ՄԹ վարչապետ, նա իրավունք չունի թագավորին թեկնածուներ առաջարկել Անգլիայի և Շոտլանդիայի եկեղեցական համակարգում: Ներկայիս վարչապետ Էնդի Բըրնհեմը, ով կաթոլիկ է, նախատեսում է հանել նաև այդ արգելքը:
Սա Լոնդոնի և Վատիկանի մերձեցման հերթական փուլն է. մերձեցում, որին նախորդել է 500 տարվա կենաց-մահու թշնամություն: Սրա հետևանքով եվրոպական տերությունները 500 տարի անց վերականգնելու են Միջերկրական ծովի հանդեպ տոտալ վերահսկողությունը (Ջիբրալթարի միջոցով), դուրս են բերելու այն ԱՄՆ-ի վերահսկողությունից և հաջորդ քայլով ընդարձակվելու են դեպի ամերիկյան կոնտինենտ:
Հոկտեմբերի 29-ին կանադական Մոնրեալում կայանալիք ԵՄ-Կանադա համաժողովի ընթացքում, ըստ ամենայնի, կհայտարարվի Կանադայի՝ ԵՄ անվտանգային և տնտեսական համակարգին ասոցացված անդամակցության մասին: Կարծում եմ՝ տեսանելի ապագայում Մեքսիկան շուտով կսկսի հիշել, որ Կալիֆորնիան, Արիզոնան, Նյու Մեքսիկոն, Թեքսասը և Ֆլորիդան իրենց հին պապական հողերն էին, մանավանդ որ այդ նահանգներում կաթոլիկներն ամենամեծ կրոնական շերտն են ու ամենաարագ աճողը:
Ի պատասխան այս ամենի՝ Թրամփն ակնարկել է, որ Իռլանդիան, Ուելսը և Շոտլանդիան կպոկի ՄԹ-ից, և այդ երկրների քաղաքական գործիչներին նույնիսկ ինչ-որ հռչակագիր է ստորագրել տվել բառացիորեն երեկ… Պաշտոնական առիթը, իհարկե, 3 օր առաջ ՄԹ կողմից Իսրայելի դեմ կիրառված պատժամիջոցներն են, թեպետ նույն բանը արել է նաև Կանադան և ԵՄ 11 այլ երկիր Իսպանիայի առաջնորդությամբ…
Հ.Գ. Վատիկանի ԱԳՆ-ի լիազորությունները փաստացի պատկանում են կարդինալ Փոլ Գալահերին: Նա անգլիացի է, ծնվել և մեծացել է Լիվերպուլում: Ներկայիս պաշտոնը ստանձնել է 2014-ին: Հայտնի է Պաղեստինի հետ համաձայնագիր կնքելով, Իրանի միջուկային գործարքը ողջունելով և վերջերս Մոսկվա կատարած այցով: Իսկ 4 ամիս առաջ նա Պիոսի 9րդի միաբանության ասպետի կոչում է շնորհել Վատիկանում Իրանի դեսպանին»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան

Leave a Comment