Օգոստոսին նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը մոտ 100 000-ով նվազել է

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել 1 467 333 զբոսաշրջիկ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Ըստ հրապարակված տվյալների՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 493 727, փաստացի՝ այս տարի զբոսաշրջիկների թիվը նվազել է 26 394-ով։

2026 թվականի օգոստոսին Հայաստան է այցելել 227 026 զբոսաշրջիկ, ինչը 107 370-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից (334 396)։

Նշվում է, որ դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։

Leave a Comment