Իտալիան երկարաձգել է Շենգենի կասեցումը Իսպանիայի հետ

Իտալիան ևս 15 օրով երկարաձգել է Իսպանիայի հետ օդային և ծովային սահմանների վերահսկողությունը, հայտարարել է Ներքին գործերի նախարարությունը։

«Ներքին գործերի նախարար ( Իտալիայի – խմբ.) Մատեո Պիանտեդոզին այսօր որոշեց 15 օրով երկարաձգել Իսպանիայի հետ օդային և ծովային սահմաններում վերահսկողությունը և այդ մասին տեղեկացրեց Եվրահանձնաժողովին և ԵՄ գործընկեր նախարարներին», – ասվում է հայտարարության մեջ։

Մնալու ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է Միգրացիայի և սահմանային անվտանգության վերանայման կոմիտեի նիստից հետո:

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ ներքին անվտանգության բարձր ռիսկերը, ինչպես նաև ահաբեկչական ներթափանցման հնարավոր սպառնալիքը շարունակում են մնալ:

Leave a Comment