Տասնամյակներ՝ մարդկանց կյանքեր փրկելու գործին․ պարգևատրվել են շտապօգնության երկարամյա աշխատակիցները

Շտապօգնության ծառայությունում տասնամյակներ շարունակ աշխատող մի շարք մասնագետներ պարգևատրվել են՝ իրենց երկարամյա ու նվիրված աշխատանքի համար։

Պարգևատրվածների թվում են բժիշկ Հասմիկ Ավդալյանը, որը շտապօգնության համակարգում աշխատում է 1985 թվականից, բուժքույր Աիդա Դավթյանը՝ 1978 թվականից, բուժքույր-կարգավար Լյուդմիլա Սարդարյանը՝ 1970 թվականից, և վարորդ Սամվել Հովհաննիսյանը՝ 1989 թվականից։

Նրանք տարիներ շարունակ իրենց աշխատանքով եղել են մարդկանց կողքին ամենաբարդ ու պատասխանատու պահերին։

Leave a Comment