Տուսկը լեհերին խոստացել է վառելիքի գներ, որոնք անգամ վատագույն երազում չէին պատկերացնի

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի բնակիչներին խոստացել է վառելիքի այնպիսի գներ, որոնց մասին ոչ ոք չէր կարող երազել իր ամենավատ երազներում։

«Մենք շուտով կունենանք ռեկորդային գներ (վառելիքի համար – խմբ.), գներ, որոնց մասին ոչ ոք չէր կարող երազել իր ամենավատ երազներում», — ասել է Տուսկը, բացելով կառավարության նիստը։

Նա ստեղծված իրավիճակի համար մեղադրել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիին, որը հրաժարվել է ստորագրել կառավարության կողմից նախաձեռնված և խորհրդարանի կողմից ընդունված օրենքը վառելիքային ընկերությունների գերշահույթը հարկելու մասին։

«Նախագահի՝ մեզ համար լիովին անհասկանալի շրջափակումն անհնար է դարձնում վառելիքի գների իջեցումը։ Ես խոսում եմ այն օրենքի մասին, որը մենք պատրաստել ենք, որի հիման վրա մենք կարող ենք հարկել վառելիքի ընկերությունների գերշահույթները, որպեսզի կարողանանք հետագայում կարգավորել, այսինքն՝ նվազեցնել վառելիքի գները ստացված գումարների հաշվին»,-ասել է Տուսկը։

«Ինձ մի հարցրեք։ Ես պատկերացում չունեմ, թե ինչն է նրան դրդել արգելափակել այնպիսի ակնհայտ նախագիծ, ինչպիսին է գերշահույթը հարկելը։ Յուրաքանչյուր վառելիքային ճգնաժամի ժամանակ մենք բոլորս կորցնում ենք, իսկ վառելիքային ընկերությունները՝ շահում։ Ոչ թե որովհետև նրանք ինչ-որ սխալ բան են անում, այլ պարզապես որովհետև վառելիքը շատ ավելի թանկ է դառնում, և շահույթը մեծանում է», — շարունակել է նա։

Վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը կրկին կներկայացնի վիճելի օրինագիծը Սեյմին։

Նրա խոսքով՝ Լեհաստանի խոշորագույն վառելիքային ընկերությունը՝ «Օրլենը», համաշխարհային վառելիքային ճգնաժամի պայմաններում ստանում է հսկայական լրացուցիչ շահույթ։

Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ վառելիքի գների աճը զսպելու համար այլևս բյուջետային միջոցներ չկան։

Leave a Comment