
Առաջիկա շաբաթները կամ ամիսները կարող են վճռորոշ լինել Եվրոպայում խաղաղության հասնելու համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է Reuters-ը:
«Ամենայն հավանականությամբ, մենք գտնվում ենք վճռորոշ փուլի շեմին, որը կարող է տևել մի քանի շաբաթ կամ ամիս՝ մեր տարածաշրջանում ազատությունն ու խաղաղությունը պաշտպանելու ճանապարհին», — նշել է Մերցը։
Նա հայտարարել է, որ ամեն ինչ կանի Կիևին աջակցելու և Գերմանիայի քաղաքացիներին համոզելու համար, որ դա անհրաժեշտ է նաև իրենց։ Միաժամանակ նա հայտարարել է, որ պատրաստ է շարունակել ֆինանսական օգնություն ցուցաբերել Կիևին։ «Այժմ մենք պետք է անսասան մնանք, քանի դեռ այս սարսափելի պատերազմը չի ավարտվել։ Եթե Ռուսաստանը հաջողության հասնի, դա անկանխատեսելի և աննախադեպ հետևանքներ կունենա բոլորիս, այդ թվում՝ Գերմանիայի համար», — հավելել է նա։
Կանցլերը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել հակառուսական քաղաքական ուղեգծից։