Ադրբեջանի նախագահը Եվրախորհրդարանն անվանել է կոռուպցիոներների որջ • Tribune.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդարանն անվանել է կոռուպցիայի որջ։

«Ես սա ասում եմ լիակատար պատասխանատվությամբ. Եվրախորհրդարանը կոռուպցիայի որջ է։ Միլիոնավոր դոլարներ են առգրավվել նրա փոխնախագահի տնից ճամպրուկներով, բայց ամբողջ պատմությունը թաքցվել է», — ասել է նա Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի և ԹՊԿ-ի մուսուլմանական կրոնական վարչությունների ղեկավարների խորհրդի անդամների ու դիտորդների հետ հանդիպման ժամանակ։

Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ նրանց հակաադրբեջանական գործունեության պատճառով։

Leave a Comment