Ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե իշխանությունն ինչ ասել՝ արել է։ Եթե համեմատենք իրենց կառավարության նախորդ ծրագրի հետ, ապա ակնհայտ է՝ մեծ մասը արված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով սահմանային անվտանգությանն առնչվող հարցերին՝ Կարապետյանն ընդգծել է, որ իրենք ունեն մասնագիտական աշխատանքային խումբ և պատրաստակամ են լսելու ոլորտի բոլոր մասնագետներին:
Խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը նշել է, որ կուսակցությունը մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու համար ունի մի քանի օր, և առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։