
«8 տարի է՝ դուք աշխատանքի իմիտացիա եք ստեղծել և իրական աշխատող մարդկանց քաղաքական հայացքների պատճառով և աշխատանքից ազատել եք»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին այս մասին նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը՝ հայտնելով, որ միայն Ստեփանավանում և հարակից գյուղերում մոտ 17 հոգի է աշխատանքից ազատվել՝ քաղաքական հայացքների պատճառով։